Ասիական տաք աղցան: Տեղադրող` Մարտա | Ավելացման ամսաթիվ` 20 Mar 2013 Բաղադրությունը:

1 կգ. խոզի փափկամիս
2 ճ/գ. քունջութի յուղ
240 գ սունկ
0,5 կապ կանաչ սոխ
100 գ կաղամբ
12 հատ հազար
3 ճ/գ. քացախ
1 թ/գ. իմբիր
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակները:

Խոզի փափկամիսը, սունկը բարակ շերտերով կտրատել: Կանաչ սոխը մանրացնել:
Քացախը, իմբիրը, 1/2 թ/գ. աղը, պղպեղը լցնել ափսեի մեջ և ձեռքի հարիչի օգնությամբ սոուս պատրաստել:
Խոզի միսը սոխի մի մասի հետ լցնել սոուսի մեջ և 10ր թողնել, որ համեմվի:
Տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, թեժ կրակի վրա տաքացնել: Խոզի մսերը պատառաքաղի օգնոոթյամբ հանել սոուսի միջից և տապակել մինչև շականակագույն երանգ ստանալը՝ մոտ 4ր: Տապակած խոզի մսերը հանել, տապակի մեջ 3-4 ճ/գ. ջուր լցնել և ամբողջը լցնել խոզի մսի վրա:
Նույն տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, սունկը տապակել 3 ր: Խոզի միսը իր՝ հյութով և կանաչ սոխի մի մասը լցնել վրան, 2ր տապակել, համեմել աղով և պղպեղով:
Պատրաստի աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: