Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
20գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.
4-5 հատ լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (նախընտրելի է շվեյցարական), 300գր. թարմ շամպինյոն, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ բուսական յուղ, աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները:

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ:
Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի:
Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: