Լոլիկով սոուս

Սոուսներ · Վերգինե · 2010-05-30
Լոլիկով սոուս

Բաղադրությունը

2-3 հատ միջին լոլիկ,
2-3 պճեղ սխտոր,
1 գլուխ սոխ,
0.5 մգ. ջուր,
աղ, կարմիր պղպեղ:

Պատրաստման եղանակը

Լոլիկը, սոխը, սխտորը մանրացնել և եփել հանդարտ կրակի վրա: Այնուհետև ավելացնել համեմունքները և թողնել կրակին 5 րոպե: Եփվելուց հետո թողնել, որ սառչի: Այնուհետև այս խառնուրդը լցնել բլենդեռի մեջ, ավելացնել կես բաժակ ջուր և լավ հարել: Կարող եք հյուրասիրել մակարոնեղենի հետ: