Արգենտինական սոուս Չիմիչուրի: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 30 May 2010 Բաղադրությունը:

2 պճեղ սխտոր,
3 թգ. մաղադանոս,
1 թգ. մանրացրած դափնու տերև,
1 թգ. օրեգանո,
կես թգ. կարմիր կծու պղպեղ,
2 պտղունց սև պղպեղ,
2 թգ. եռացած ջուր,
1. 5 թգ. քացախ,
1 ճգ. ձեթ,
աղ:

Պատրաստման եղանակները:

Մաղադանոսը մանրացնել, սխտորը ամենամանր քերիչով անկացնել, ավելացնել օրեգանոն, դափնու տերևը, կարմիր կծու բիբարը, սև պղպեղը և աղը ըստ ճաշակի: Այս ամենը լավ խառնել, ավելացնել եռացած ջուրը և այդպես թողնել 5 րոպե: Վերջում ավելացնել քացախը, ձեթը և դնել, որ սառչի: 15 րոպե սառչելուց հետո կարող եք հյուրասիրել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: