Դդմիկով և Դդումով Կոտլետ: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2013 Բաղադրությունը:

200գր․ դդում
150գր․ դդմիկ
կես հատ կարմիր պղպեղ
մաղադանոս, սամիթ
1 կամ 2 ձու
1-2 ճգ ալյուր
աղ։

Պատրաստման եղանակները:

Դդմիկը, դդումը, կարմիր բիբարը քերիչով անցկացնել, ապա բոլորը միասին լցնել քամիչի մեջ, որպեսզի ջրազրկվի։ Երբ պատրաստ կլինի, ավելացնել ձուն, ալյուրը, կտրատված կանաչեղենը, աղը, բոլորը միասին խառնել, ապա տապակել ձեթի մեջ երկու կողմերից։
Բարի Ախորժակ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: