2-3 հատ կարտոֆիլ,
1 հատ գազար,
1 հատ սոխ,
2 կապ սպանախ,
3 եփած ձվի դեղնուց,
մի քիչ սամիթ,
աղ:
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը: