Թխվածքաբլիթ կաթնաշոռով: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2013 Բաղադրությունը:

1 բաժակ թթվասեր
1 տուփ կաթնաշոռ
1 բաժակ շաքարավազ
1/2 թ/գ սոդա
2ձու
200 գ կարագ
ալյուր
2ճ/գ շաքարավազ(խմորի վրա լցնելու համար)
դարչին
շաքարի փոշի

Պատրաստման եղանակները:

Թթվասերը հարել կաթնաշոռր հետ, ավելացնել շաքարավազը, սոդան, ձվերը, կարագը և, նորից հարելով, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր; Խմորը բաժանել 2 մասի; Ամեն մի գունդը գրտնակել, ցանել 1 ճ/գ շաքարավազ և դարչին, փաթաթել ռուլետի նման և, գրտնակելով մատի հաստությամբ, ձևավոր կտրտել ու թխել; Սառելուց հետո ցանել շաքարի փոշի; Խմորը կարելի է պատրաստել նաև առանց թթվասերի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: