Լավաշով բլիթ

Նախուտեստներ · Կարինե · 2010-06-01
Լավաշով բլիթ

Բաղադրությունը

1 հատ լավաշ,
200 գր. հալած պանիր,
մի քիչ սամիթ,
200 գր. կռաբի ձողիկներ,
մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Կռաբի ձողիկները մանր կտրատել և մի քիչ մայոնեզի հետ լավ խառնել: Սամիթը նույնպես մանրացնել: Լավաշի վրա պանիր քսել, վրան լցնել սամիթը, կռաբի ձողիկները մայոնեզով և շատ զգույշ փաթաթել: Փաթաթելուց հետո դնել տոպրակի մեջ, այնուհետև դնել սառնարան, որպեսզի սառչի: 1 ժամ հետո կարող եք հյուրասիրել: