Պիցցա “Թագավորական” խոզապուխտով

Պիցցա · Անուշ · 2010-04-24
Պիցցա “Թագավորական” խոզապուխտով

Բաղադրությունը

Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.
4-5 հատ միջին չափի լոլիկ, 400գր. խոզապուխտ, 2 ճաշի գդալ բուսական յուղ, նախընտրելի է ձիթապտղի, 100գր. քերած պանիր, 10-12 հատ ձիթապտուղ, աղացած սև պղպեղ, աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել հասունանա, կրկին հունցել և դնել յուղած տապակին: Լոլիկները մաքրել կեղևից և մանր կտրատել: Խոզապուխտը երկարությամբ կտրատել: Խմորի վրա լցնել լոլիկը և կտրատած խոզապուխտը: Վրան դնել ձիթապտուղները, աղ, պղպեղ ցանել և լցնել քերած պանիրը: Ջեռոցում թխել 35 րոպե: