1 կգ. ծիրան,
1.3 կգ. շաքարավազ,
400 գր. ջուր:
Ծիրանը սառը ջրով լվանալ: Մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել: Շաքարավազով օշարակ եփել, լցնել ծիրանի վրա և մեկ օր թողնել: Հաջորդ օրը օշարակը դատարկել այլ կաթսայի մեջ և եռացնել: Եռման վիճակում օշարակը լցնել ծիրանի վրա և եփել մինչև պատրաստ կլինի: