Տոնական Լավաշով Նախուտես: Տեղադրող` Նարինե | Ավելացման ամսաթիվ` 5 Dec 2013 Բաղադրությունը:

1 հատ լավաշ
100 գր․ գազար
100 գր պանիր
100 գր խոզապուխտ
100 գր խեցգետնի ձողիկներ
2 հատ վարունգ
3 հատ ձու։

Պատրաստման եղանակները:

Ձուն նախապես խաշել և սպիտակուցը քերիչով անցկացնել։ Պանիրը, վարունգը և գազարը անցկացնել խոշոր քերիչով։ Վարունգի և գազարի հյութը քամել։
Լավաշը դնել, բոլոր բաղադրիչները հերթականությամբ տարածել կողք կողքի ինչպես պատկերված է նկարում։
Խեցգետնի ձողիկները կարմիր մասը առանձնացնել և շարել մյուս բաղադրիչների վրա։
30 րոպե թողնել սառնարանում, ապա կտրատել և մատուցել։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: