Շերտավոր Խմոր: Տեղադրող` Սուսաննա | Ավելացման ամսաթիվ` 8 Jan 2014 Բաղադրությունը:

10 գնդի համար՝

ԽՄՈՐ

3 բաժակ գոլ ջուր
6 հատ ձու
կես թգ․ լիմոնի աղ
մի պտղունց աղ
10 բաժակ ալյուր։

ԽՄՈՐԻ ՄԻՋՈՒԿ

5 բաժակ ալյուր
5 հատ մարգարին։

Պատրաստման եղանակները:

Խմորի պատրաստման համար ալյուրը, աղը, լիմոնի աղը միասին լավ խառնել, ավելացնել ձուն և գոլ ջուրը։ Զանգվածը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ։ Խմորից պատրաստել 10 հատ գունդ։
Միջուկի պատրաստման համար ալյուրը և փափկեցրած մարգարինը միասին լավ խառնել, բաժանել 10 մասի։
Խմորի գնդերը տափակացնել, մեջը դնել միջուկը, փակել այնպես, որ ստանա կարկանդակի տեսք, միևնույն ժամանակ միջուկը խմորից դուրս չգա։ Ինչպես նաև շարելուց շարել այնպես, որ խմորի միացման մասը մնա տակը։ Թողնել 30 րոպե, որպեսզի խմորը հանգստանա։ Այնուհետև խմորները գրտնակով բացել, ծալել և դնել սառնարանում։ Նույն գործողությունը կատարել 3 անգամ (գրտնակել, ծալել, փակել և դնել սառնարան), ամեն անգամ սառնարանում թողնելով 45-60 րոպե։

Բարի Ախորժակ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: