Հատապտուղով թխվածք: Տեղադրող` Լեյլա | Ավելացման ամսաթիվ` 4 Jun 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`

1 բաժակ մանի,
1 բաժակ թթվասեր,
1 բաժակ շաքարավազ,
2 ձու,
1 թգ. սոդա,
3/4 բաժակ ալյուր:

Կրեմի համար`

100 գր. թթվասեր,
50 գր. շաքարավազ,
հատապտուղ (ելակ, մալինա)

Պատրաստման եղանակները:

Ձուն շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել մանին, թթվասերի մեջ լցնել սոդան, լավ խառնելուց հետո ավելացնել խմերի վրա, վերջում ավելացնել ալյուրը:
Տարայի մեջ լցնել խմորը, եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանով 30-40 րոպե: Երբ խմորը պատրաստ լինի թողնել, որ սառչի և բաժանել 3 մասի: Յուրաքանչյուր շերտի վրա լցնել կրեմը:

Կրեմի պատրաստման համար բաղադրիչները` հատապտուղը, շաքարավազը և թթվասերը լցել բլենդեռի մեջ և լավ հարել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: