200 գր. հավի կրծքամիս,
100 գր. վերմիշել,
3 հատ լոլիկ,
2 պճեղ սխտոր,
3 ճգ. ձեթ,
աղ, սև պղպեղ, լիմոն և մաղադանոս:
Հավի կրծքամիսը խաշել և սառչելուց հետո բզկտել: Կաթսայի մեջ լցնել մանրացված սխտորը և ձեթով տապակել 5 րոպե: Այնուհետև ավելացնել կտրատված լոլիկը և շարունակել եփել 5 րոպե: Այս զանգվածին ավելացնել հավի բուլյոնը (այն պետք է լինի 2 լիտր), վերմիշելը և հավի միսը: Եփել այնքան,մինչև վերմիշելը պատրաստ կլինի: Մատուցել կիտրոնով և զարդարելու համար օգտագործել մաղադանոս: