Pastel de papa: Տեղադրող` Լուսիտ | Ավելացման ամսաթիվ` 8 Nov 2014 Բաղադրությունը:

1կգ կարտոֆիլ
0.7գր տավարի աղացած միս
0.5կգ սոխ
1ճ.գդ.տոմատի մածուկ
3 նախապես խաշած ձու
10 հատ զեյթուն
աղ սև պղպեղ
մաղադանոս
1ձու

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլով պատրաստել յուղալի պյուրե:
Միջուկ`միսը կրակի վրա մի քիչ եփել, ավելացնել մանր կտրատած սոխը, տոմատը, աղ, պղպեղ, կանաչի մինչև դառնա բլինչիկի ֆարշի պես: Խաշած ձուն և զեյթունի հատիկները կտրատել: Միսը կրակի վրայից վերցնել, սառելուց հետո ավելացնել կտրտած ձուն և զեյթունը: Ջեռոցի թավան ձեթել: Պյուրեն բաժանել 2 մասի, մի մասը փռել թավայի մեջ, վրան ծածկել միջուկով, իսկ միջուկի վրան ծածկել նորից պյուրեով: Պյուրեի վրա ձու քսել, դնել ջեռոցը, մինչև երեսը վարդագուն լինի: Մատուցել լիմոնով: Ուտեստը կտրատել տորթի պես:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: