Չինական ապուր կարտոֆիլով: Տեղադրող` Լուսինե | Ավելացման ամսաթիվ` 5 Jun 2010 Բաղադրությունը:

200 գր. հավի կրծքամիս,
2-3 հատ կարտոֆիլ,
1 հատ գազար,
2 պճեղ սխտոր,
1 գլուխ սոխ,
սոյաի սոուս, աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Հավի միսը երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ այնքան, որ լինի ոսկե գույնի: Գազարը կտրատել երակարվուն, սոխը նույնպես մանրացնել և ավելացնել հավի մսի վրա և տապակել 5 րոպե: Այս ամենին ավելացնել 1.5 լիտր ջուր: Մինչ ապուր կեփի, մաքրել կարտոֆիլը, կտրատել երկարավուն և դնել սառը ջրի մեջ: Մի քիչ ջրի մեջ մնալուց հետո կարտոֆիլը ջրից քամել և ավելացնել ապուրի վրա: Այնուհետև ավելացնել, սոյաի սոուսը, պղպեղը, աղը և սխտորը:Եփել այնքան, մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: