Կեքս Զեբր

Թխվածքներ · Լարիսա · 2010-06-06
Կեքս Զեբր

Բաղադրությունը

200 գր. թթվասեր,
100 գր. կարագ,
3 ձու,
300 գր.շաքարավազ,
1 թգ. սոդա,
350 գր. ալյուր,
2 ճգ. կակաո,
վանիլին:

Պատրաստման եղանակը

Կարագը շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել թթվասերը, ձուն, սոդան (1 ճգ. քացախի մեջ լուծած), ալյուրը հերթականությամբ, լավ խառնել և բաժանել երկու մասի: Մի մասի մեջ ավելացնել վանիլինը իսկ մյուս մասի մեջ ավելացնել կակաոն և 2 ճգ. թթվասեր, որպեսզի ստացվի նույն խտությամբ:
Կաթսան ձեթով պատել և հերթականությամբ լցնել խմորները մինչև դրանք կվերջանան: Եփել 180 Աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե: