Պիցցա Էլտարիսո: Տեղադրող` Էլյա | Ավելացման ամսաթիվ` 2 Feb 2016 Բաղադրությունը:

Խմորի համար`

3 բաժակ մածուն
3 հատ ձու
1 թ/գ փխրեցուցիչ (soda)
1/4 թեյի գդալ շաքարավազ
աղ` ըստ ճաշշակի
4 բաժակ ալյուր

Լցոնելու համար`

Սունկ
պանիր
խոզապուխտ
տոմատի մածուկ

Պատրաստման եղանակները:

Մածունը հարել, ավելացնել 2 ձու, փխրեցուցիչը, շաքարավազը, աղը և վերջում ավելացնել ալյուրը միասին լավ խառնել։ Սեղանի վրա լցնել մի քիչ ալյուր և խմորը լավ հունցել։ Այնուհետև դնել տաք տեղ և թողնել 3-4 ժամ: Խմորը բաժանել գնդերի:
Կտրատել սունկը, քերիչով անցկացնել պանիրը, կտրատել խոզապուխտը:
Խմորի վրա քսել ձու (կեսը), ապա տոմատի մածուկ (կեսը), լցնել պանիրը, խոզապուխտի վրան լցնել տոմատի մածուկի մյուս կեսը, ինչպես նաև մնացած ձուն։ Թավան յուղել և պիցցան դնել ջեռոցում այնքան, մինչև խմորը եփվի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: