Քյաբաբ: Տեղադրող` Արմեն | Ավելացման ամսաթիվ` 29 Feb 2016 Բաղադրությունը:

1 կգ. տավարի միս

200գրամ խոզի սալ

3 գլուխ միջին չափի սոխ

կարմիր պղպեղ

կանաչ սոխ

խառը կանաչի

աղ

Պատրաստման եղանակները:

Պատրաստման եղանակները:
Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, ապա
դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա:
Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը:
Եթե այն պոկվում է շամփուրի վրայից, անմիջապես շրջեք շամփուրը: Պատրաստի քյաբաբը մատուցեք սոխի և կարագի հետ:
Ոչ մի դեպքում չի կարելի խճողակին ձու ավելացնել, որ այն հետո չպոկվի շամփուրի վրայից, դրա համար հարկավոր է ընդամենը լավ հարել խճողակը, մոտ 15 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: