ԶԵԲՐ: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 27 May 2016 Բաղադրությունը:

Անհրաժեշտ են
Շաքարավազ` 2 բաժակ
հավի ձու` 5 հատ
կարագ` 200 գ
թթվասեր` 1 բաժակ
ցորենի ալյուր` 2 բաժակ
փոշի կակաո` 2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակները:

Պատրաստման եղանակը
1. Ձվերը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակ փրփուր ստանալը: Ավելավնել ալյուրը, սոդա, հալեցրած և սառած կարագը, թթվասերը և լավ խառնել:
2. Խմորը բաժանել երկու հավասար մասի: Մի մասում ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, մյուսի մեջ` 2 ճաշի գդալ կակաո: Խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Խմորը պետք է լինի ոչ թանձր թթվասերի մածուծիկությամբ:
3. Լայն տարրան (26–28 սմ) պատել կարագով: Կենտրոնում հերթով լցնել տարբեր խմորներից` մեկական ճաշի գդալ: Չխառնել:
4. Թխել կես ժամ` նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եթե տորթի վերին մասն արդեն լավ եփել է, իսկ մեջտեղի հատվածը` դեռ ոչ, ապա պետք է տորթը ծածկել ալյումենե բարակ թիթեղով, իսկ ջերմաստիճանն իջեցնել միչև 180 աստիճան և թխել մինչև ամբողջությամբ պատրաստ լինելը: Բարի վայելում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: