Էքսպրես Պիցցա: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 7 Jun 2010 Բաղադրությունը:

3 կտոր կլոր հաց,
100 գր. ապխտած երշիկ,
1 հատ կանաչ բիբար,
100 գր. պանիր հոլանդական,
մայոնեզ, կետչուպ, կանաչի:

Պատրաստման եղանակները:

Հացերը բաժանել երկու մասի և դուրս հանել միջից խմորը: Մայոնեզը և կետչուպը միասին խառնել և քսել յուրաքանչյուր հացի կտորի վրա, վրան դնել կտրատված բիբարը և կրկին վրան քսել մայոնեզը կետչուպով: Այնուհետև ավելացնել մանրացված երշիկը և նորից մայոնեզը կետչուպով: Իսկ վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը և կանաչին: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մինչև 3 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: