Սոուս մսային ուտեստների համար հնդկական խոհանոց: Տեղադրող` Գևորգ | Ավելացման ամսաթիվ` 21 Jun 2016 Բաղադրությունը:

50գ. դառը գինի
մեկ միջին սոխ
50գ.տոմատի մածուկ
2 կծու պղպեղ
2 պոմիդոր
կանաչի
բուսայուղ
մանանեխ

Պատրաստման եղանակները:

Բուսայուղի մեջ տապակում ենք սոխը, մինչև երանգի փոխվելը ավելացնում ենք գինին 5ր. եփելուց հետո ավելացնում ենք տոմատի մածուկը, աղը, սև և կարմիր պղպեղը։ Զանգվածի վրա ավելացնում ենք 100 գր գոլ ջուր, մանր կտրատված լոլիկը և պղպեղը։ 10րոպե եփելուց հետո ավելացնում 30գ մանանեխ, կանաչի ու վերցնում կրակից։

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: