Աղացած Մսով Մակարոն: Տեղադրող` Փիրուզա | Ավելացման ամսաթիվ` 3 Aug 2016 Բաղադրությունը:

1 գլուխ սոխ
2 կանաչ բիբար
1 կարմիր բիբար
0,5 կգ տավարի միս
1ճ/գ կարմիր գինի
1ճ/գ տոմատ
0,5 լիտր աղացած լոլիկ
աղ սև պղպեղ կարմիր պղպեղ դաղձ, ծիտռեն

Պատրաստման եղանակները:

Սոխը և բիբարը կտրատել միջին չափսի և տապակել։ Հետո ավելացնել միսը և պատառաքաղի օգնությամբ անընդհատ խառնել որպեսզի խոշոր գնդեր չմնա։ Երբ միսը պատրաստ կլինի ավելացնել գինին և սպասել մինչև ալկոհոլն անցնի։ Այնուհետև ավելացնել տոմատը և խառնել որպեսզի տարածվի։ Ավելացնել նաև լոլիկը և համեմել ըստ ճաշակի։ Վերջում ավելացնել նախորոք կտրատած դաղձն ու ծիտրոնը, եփված մակարոնը լցնել ափսեի մեջ, իսկ վրան գդալի օգնությամբ տարածել նախապես պատրաստ միսը:Բարի ախորժակ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: