Սխտորած: Տեղադրող` Դավիթ | Ավելացման ամսաթիվ` 13 Oct 2016 Բաղադրությունը:

ոչխարի միս 500 գրամ
կարտոֆիլ 2 հատ
սխտոր 4 պճեղ
սոխ 2 գլուխ
մաղադանոս
ռեհան
ձու 2 հատ
յուղ
ալյուր 0.5 թեյի բաժակ
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
մսի արգանակ 1 թեյի բաժակ
տոմատի մածուկ 3 ճաշի գդալ
քացախ 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակները:

Հում կարտոֆիլը քերել, ավելացնել սխտորի ճզմած պճեղները, ձու ջարդել, ավելացնել ոչխարի աղացած փափկամիսը, համեմել աղ ու պղպեղներով, լավ խառնել: Զանգվածից երկարուկ գլաններ ձևավորել, թավալել ալյուրի մեջ: Սխտորածները յուղով տապակել: Սոուս պատրաստելու համար՝ 2 ճաշի գդալ ալյուրը բովել՝ մինչև գույնը փոխի, կրակից վերցնել, թողնել սառչի: Սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ապա ավելացնել լոլիկի մածուկը, արգանակի հետ խառնել բոված ալյուրը, սոուսը խառնելով հասցնել եռման աստիճանի, համեմել, քացախ ավելացնել, եփել 2 րոպե, սխտորածները գցել մեջը, տաքացնել, վրան կտրտած կանաչի շաղ տալ:
Մեծ քանակության սխտորի պատճառով՝ այն կոչվում է սխտորած, մատուցվում է հատուկ սոուսով:Կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: