Թռչնի կաթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 25 Oct 2016 Բաղադրությունը:

Խմորի համար

4 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր․ կարագ
3ճգ․ մեղր
4ճգ․ կաթ
4 բաժակ ալյուր։

Կրեմ

2 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
4ճգ․ ալյուր
250գր․ կարագ
վանելին։


Գլազուր

3ճգ․ կակաո
3ճգ․ թթվասեր
Կես բաժակ շաքարավազ
30գր․ կարագ։

Պատրաստման եղանակները:

Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։
Կրեմ- Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։
Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել։
Գլազուր-Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: