Հավի մսով աղցան Լեդի: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 18 Nov 2016 Բաղադրությունը:

Բաղադրիչներ
հավի ֆիլե -300 գր
վարունգ - 150գր
ոլոռ կանաչ պահածոյացված - 150գր
թթվասեր - 150գր
սամիթ - 100գր
աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները:

Պատրաստման եղանակ
Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն:Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով: Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:
Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում: Հավի մսով աղցան Լեդիին ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: