Սերկևիլի մուրաբա: Տեղադրող` Վարսիկ | Ավելացման ամսաթիվ` 8 Jun 2010 Բաղադրությունը:

1 կգ. սերկևիլ,
1.5 կգ. շաքարավազ,
400 գ. ջուր

Պատրաստման եղանակները:

Սերկևիլը մաքրել, կիսել, միջուկը հեռացնել և կտրատել: Լցնել թասի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ միայն սերկևիլը ծածկվի, եփել մինչև փափկելը: Սերկևիլը քաչկիրով հանել, իսկ ջուրը քամել: Շաքարավազով օշարակ պատրաստել, վրան ավելացնել սերկևիլի ջուրը `400 գր: Սերկևիլը լցնել եռացող օշարակի մեջ, 20-25 րոպե եփել, հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Դրանից հետո սերկևիլը եփել այնքան մինչև պատրաստ կլինի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: