Լավաշով տաք ռուլետ: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 9 Jun 2010 Բաղադրությունը:

2 հատ լավաշ,
150 գր. ապխտած երշիկ,
100 գր. կաղամբ,
3 հատ ձու,
150 գր. պանիր հոլանդական,
2 պճեղ սխտոր,
մայոնեզ,
մի քիչ կանաչ սոխ,
կարագ:

Պատրաստման եղանակները:

Ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել: Կաղամբը, ապխտած երշիկը, սոխը և սխտորը նույնպես մանրացնել: Այս ամենը խառնել իրար` ավելացնելով, քերիչով անցկացված պանիրը և մայոնեզը:
Լավաշը բացել ամբողջությամբ, վրան մայոնեզ քսել և խառնուրդի կեսը տարածել լավաշի վրա: Լավաշը զգուշությամբ փաթաթել այնպես, որ ռուլետի տեսք ստանա, այնուհետև այն բաժանել երկու մասի:
Տաքդիրի մեջ կալկա դնել, այնուհետև ռուլետները շարել մեջը (նախապես լավաշների վրա քսել կարագ և պանիր շաղ տալ):
Եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: