2-3 միջին չափի դդմիկ
1 կարտոֆիլ
1 ձու
Ալյուր
Աղ
Դդմիկներն ու կարտոֆիլը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել նախապես հարած ձուն: Այնուհետև ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Ավելացնել աղ և լավ խառնել: (Ըստ ճաշակի կարելի է ավելացնել նաև քերած գազար և մանրացրած կանաչի):
Թավայի մեջ լցնել բուսայուղ, մի քիչ տաքացնել, այնուհետև գդալով զգուշորեն լցնել դդմիկով զանգվածը: Տապակել 2 կողմից մինչև կարմրելը: