Կարտոֆիլով պիցցա: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 10 Jun 2010 Բաղադրությունը:

12 հատ միջին կարտոֆիլ,
5 հատ միջին լոլիկ,
4 հատ գլուխ սոխ,
1 հատ բիբար,
4 հատ նրբերշիկ,
3 հատ երշիկ.
300 գր. հոլանդական պանիր,
4 ձու,
կաթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլը մաքրել, կլորավուն կտրատել և դնել թավայի մեջ, (նախապես թավայի մեջ կալկա դնել): Այստեղ շարել կտրատված կարտոֆիլները, աղ ու պղպեղ անել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե: Մինչ կարտոֆիլը կեփվի, կտրատել բանջարեղենները, երշիկեղենը: Ձուն լավ հարել ավելացնել կաթը, աղն ու պղպեղը: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, դուրս հանել ջեռոցից, վրան ավելացնել սոխը, լոլիկը, բիբարը, երշիկեղենը, ձուն կաթի հետ և նորից դնել ջեռոցը եփել 30- 35 րոպե: Եր ժամանակը լրանա, դուրս հանել ուտեստը ջեռոցից վրան լցնել քերիչով անցկացված պանիրը և կրկին եփել 3-5 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: