Սոուս կարմիր պղպեղով: Տեղադրող` Ռիտա | Ավելացման ամսաթիվ` 11 Jun 2010 Բաղադրությունը:

2 հատ խոշոր կարմիր բիբար,
2 պճեղ սխտոր,
2 ճգ. սոյաի սոուս,
1 թգ. մեղր,
մի քիչ զեյթունի ձեթ:

Պատրաստման եղանակները:

Կարմիր պղպեղը լվանալ և դնել ջեոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե: Ջեռոցից պղպեղները հանել, դնել կաթսայի մեջ և կաթսայի բերանը փակել, երբ արդեն սառչած կլինի, պղպեղները կեղևազրկել: Այնուհետև դնել բլենդերի մեջ, ավելացնել սխտորը, սոյայի սոուսը, մեղրը, և զեյթունի ձեթը և հարել 5-10 վայրկյան: Պատրաստ է` Բարի Ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: