Տնական քյաբաբ

Ճաշատեսակներ · Մարինե · 2010-06-11
Տնական քյաբաբ

Բաղադրությունը

500 գր. տավարի միս,
2 գլուխ սոխ,
2 պճեղ սխտոր,
մաղադանոս, սամիթ,
կարմիր պղպեղ,
սև պղպեղ, աղ,
ձեթ,
փայտիկներ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը, սոխը, սխտորը մսաղացով աղալ, այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, սև և կարմիր պղպեղները ու աղը:
Այս խառնուրդից փորձել քյաբաբիկներ պատրաստել փայտիկի վրա: Այնուհետև եփել ջեռոցում, կամ ձեթով տապակել: