3-4 հատ դդմիկ,
2 հատ կարմիր բիբար,
2 պճեղ սխտոր,
5 հատ միջին գազար,
մաղադանոս, սամիթ,
քացախ 9%,
ձեթ,
2 թգ. շաքարավազ,
սև պղպեղ, աղ:
Դդմիկմները բաժանել 2 մասի և կտրատել: Եռացած ջրի մեջ լցնել աղն ու քացախը, դդմիկները և եռացնել: Այնուհետև ջրից քամել և թողնել, որ սառչի: Գազարը երկարավուն կտրատել, բիբարը նույնպես մանրացնել: Ձեթի մեջ տապակել գազարն ու բիբարը,այնքան, որ չփափկի:
Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, մանրացված կանաչեղենը, դդմիկը, գազարն ու բիբարները , համեմել աղով և պղպեղով: