Աղցան Սնկային Դաշտ

Աղցաններ · Դիաննա · 2010-06-12
Աղցան Սնկային Դաշտ

Բաղադրությունը

1 տուփ սունկ,
200 գր. հավի կրծքամիս,
200 գր. գազար,
200 գր. հոլանդական պանիր,
3 հատ կարտոֆիլ,
3 հատ մարինացված վարունգ,
կանաչ սոխ, սամիթ,
մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Վերցնել մեծ խորը ափսե և խիտ խիտ շարել շամպինիոները, որ գլխամասը սնկի ներքև լինի: Այնուհետև վրան ավելացնել մանրացված կանաչեղենի շերտը: Կարտոֆիլը խաշել, մանրացնել և տարածել կանաչեղենի վրա, մայոնեզել, ավելացնել մանրացված մարինացված վարունգները, խաշած և մանրացված հավի միսը, գազարը երկարավուն կտրատված և վերջում քերիչով անցկացված պանիրը:
Հետո կաթսայի բերանը ֆոլգայով ծածկել և դնել սառնարան: Հաջորդ օրը դուրս հանել, զգուշությամբ շուռ տալ մեծ աղցանի համար նախատեսված ափսեի մեջ: Զարդարել կանաչիով: