ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 15 Jun 2010 Բաղադրությունը:

4 հատ կարտոֆիլ
2 ձու
1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
4 հատ ոչ մեծ թարմ վարունգ
2 հատ թթու վարունգ
1 հատ կանաչ խնձոր
1/2 հատ կիտրոնի հյութ
200 գր խոզապուխտ
200 գր ապխտած տավարի միս
2 ճաշի գդալ մաղադանոս և համեմ (կտրատած)
աղ, բիբար, մայոնեզ`ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլն ու ձուն եփել, թարմ և թթու վարունգները լվանալ: Խնձորի կեղևն ու միջուկը մաքրել, ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա: Բոլորը խորանարդաձև կտրատել:

Խոզապուխտն ու ապխտած տավարի միսը ծղոտաձև կտրատել:

Բոլոր բաղադրիչները լցնել խորը տարայի մեջ, լավ խառնել, համեմել աղով, բիբարով, մայոնեզով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: