ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 16 Jun 2010 Բաղադրությունը:

500 գր պելմեններ
2 հատ գազար
1 գլուխ սոխ
1 թեյի գդալ չոր բիբարների խառնուրդ
2 լիտր ջուր
1 ճաշի գդալ բուսական յուղ
3 ճյուղ համեմ
3 ճյուղ կանաչ սոխ
թթվասեր` ցանկության դեպքում
աղ, բիբար

Պատրաստման եղանակները:

Համեմը, կանաչ սոխն ու գլուխ սոխը մանր կտրատել: Գազարն անցկացնել խոշոր քերիչով:

Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, սոխն ու գազարը, շոգեխաշել, ապա ավելացնել ջուրը և եռացնել: Հենց որ սկսի եռալ, մեջը լցնել չոր բիբարների խառնուրդը, պելմենները, աղ ու բիբար անել:

Ապուրը եռալուց հետո 15 րոպե եփել, ավելացնել կտրատած համեմն ու եփել ևս 5 րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել կտրատած կանաչ սոխը և թթվասեր` ցանկության դեպքում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: