Ինչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը

Օգտակար խորհուրդներ · Աննա Ղարագյոզյան · 2010-06-16
Ինչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը

Բաղադրությունը

Ծաղկակաղամբ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը հարկավոր է եփել ոչ ավել, քան 3-4 րոպե, ընդ որում` էմալապատ կաթսայի մեջ և շատ քիչ ջրով կամ, ավելի լավ է, գոլորշիով: Միայն այս դեպքում է հնարավոր առավելագույնս պահպանել մթերքի օգտակարությունը: Եփելուց հետո ծաղկակաղամբի արգանակը կարելի է օգտագործել ապուրներ եփելու համար:

Որպեսզի ծաղկակաղամբը եփելուց հետո պահպանի իր գեղեցիկ արտաքին տեսքը, այն հարկավոր է նախապես դնել սառը ջրի մեջ` ավելացնելով մի փոքր կիտրոնի հյութ կամ քացախ, ապա եփել բաց կափարիչով կաթսայում բավականաչափ ուժեղ կրակով:

Համարվում է, որ շոգեխաշելուց առաջ ծաղկակաղամբը մի քանի րոպե կաթի մեջ թողնելու դեպքում այն կստացվի առավել համեղ և փափուկ: Որոշ խոհարարներ էլ եփելու ընթացքում ծաղկակաղամբին մի գդալ մայոնեզ են ավելացնում կամ տապակում են ալյուրով` ծաղկակաղամբի համային որակները կրկնապատկելու համար: