Բորշ

Ապուրներ · Լիաննա · 2010-04-24
Բորշ

Բաղադրությունը

1կգ. տավարի միս,
500գր. կարտոֆիլ,
300գր. կաղամբ,
400գր. բազուկ,
200գր. գազար,
200գր. սոխ,
3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
2-3 հատ դափնու տերև,
յուղ, մաղադանոս, թթվասե, պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը: Այնուհետև բազուկը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և այդպես եփել 10 րոպե: Ձեթի մեջ տապակել սոխը, այնուհետև գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը , այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե: Այս ամենին ավելացնել գազարը սոխով տապակված, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը և շարունակել եփել 20-30 րոպե: Համտեսելուց կարող եք ավելացնել թթվասեր: