ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ

Աղցաններ · Աննա Ղարագյոզյան · 2010-06-16
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրությունը

ծաղկակաղամբի մի քանի ծաղկաբույլ
2 լոլիկ
բուլղարական բիբար
մաղադանոս
ձիթապտղի յուղ
ծովի աղ
բահար

Պատրաստման եղանակը

Հում ծաղկակաղամբը, լոլիկները, բուլղարական բիբարը և մաղադանոսը կտրատել, խառնել իրար:

Ձիթապտղի յուղին ավելացնել ծովի աղ և բահար, պատրաստել թանձրուկ, լցնել աղցանի վրա և լավ խառնել: