Ավոկադոյով սալաթ

Նախուտեստներ · Գոգ · 2010-06-18
Ավոկադոյով սալաթ

Բաղադրությունը

Ավոկադո 1հատ
թթվասեր 2 ճ/գ
ձիթայուղ 2 ճ/գ
կիտրոնի հյութ 2 ճ/գ
«Մագգի արոմա» սոուս 2-3 կաթիլ

Պատրաստման եղանակը

Հասուն ավոկադոն կիսել, կորիզը հանել, կեղևը մաքրել։ Թասի մեջ պատառաքաղով տրորել, մինչև դառնա համասեռ զանգված։ Ավելացնել թթվասերը, կիտրոնի հյութը։ Խառնել, ավելացնել զեյթունի ձեթը և «Առոմա» սոուսը։ Նորից խառնել, 2-3մմ հաստությամբ քսել չորացրած հացի փոքրիկ շերտերի վրա։ Շարել մեծ ափսեի մեջ, զարդարել կիտրոնի մի քանի կիսաշերտերով, մատուցել։ Բարի ախորժակ