Կարկանդակ

Կարկանդակներ · Անուշ · 2010-06-19
Կարկանդակ

Բաղադրությունը

Խմորի համար`

250 մգ. կաթ,
250 մգ. ջուր,
2 ձու,
40 գր. դրոժ,
1 թգ. սոդա,
1 կգ. ալյուր,
ձեթ,
1 թգ. աղ:

Միջուկի համար`

500 գր. երշիկ,
ձեթ:

Պատրաստման եղանակը

Խմորի համար տաք ջրի վրա լցնել կաթը, ավելացնել դրոժը, ձուն և աղը: Այս զանգվածը լավ խառնել` ավելացնել ալյուրը 900 գր. չափով: Խմորը պետք է ստացվի խիտ խմոր: Խմորը դնել որևէ տաք տեղ, կամ ծածկոցով կաթսան ծածկել: Երբ խմորը հասունացած լինի, փոքրիկ գնդիկներ պատրաստել:
Երշիկը ոչ շատ մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև խմորը բացել, մեջը դնել տապակած երշիկը: Հետո զգուշությամբ կլորացնել և տապակել ձեթի մեջ:պպպ