2 հատ գազար,
2 հատ խնձոր,
4 հատ խաշած ձու,
100 գր. հոլանդական պանիր,
մայոնեզ:
Խնձորը, գազարը, ձուն և պանիրը քերիչով անցկացնել: Վերցնել կաթսա, առաջին շերտը դնել քերիչով անցկացված խնձորի կես բաժինը, այնուհետև մայոնեզ անել: Հետո ձվի կես բաժինը լցնել և մայոնեզ անել, այնուհետև գազարի կես բաժինը և մայոնեզ անել, և վերջում պանրի կես բաժինը և կրկին մայոնեզ անել: Նույն եղանակով անել, մնացած բաղադրամասերը: