3 ձու,
1/2 ճ.գ. շաքարավազ,
100գ. կարագ
100գ. շոկոլադ
1ճ.գ. կոնյակ,
100գ. ընկույզ,
վանիլ, դարչին
Ընկույզը բովել և կտրատել ոչ շատ մանր:
Շոկոլադը և կարագը հալեցնել և թողնել որ սառչի:
Ձվի սպիտակուցները շաքարավազով լավ հարել (մինչև կայուն մնալը), դեղնուցները նույնպես հարել և ավելացնել զանգվածին, շարունակելով խառնել ավելացնել հալած շոկոլադը, կոնյակը, վանիլը և զգույշ խառնել: Լցնել տարաների մեջ և սառեցնել:
Զարդարել ընկույզով կամ քերած շոկոլադով: