Աղցան Ամիպիկ

Աղցաններ · Անուշ · 2010-06-23
Աղցան Ամիպիկ

Բաղադրությունը

300 գր. խաշած հավի կրծքամիս,
3 խաշած ձու,
2 թարմ վարունգ,
1 հատ խնձոր,
100-150 հոլանդական պանիր,
սամիթ, մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը խորանարդիկներով կտրատել, ձուն, վարունգը, խնձորը և պանիրը քերիչով անցկացնել: Այս ամենի վրա աղ անել և մայոնեզ: Այնուհետև լավ խառնել, լցնել ափսեի մեջ և զարդարել սամիթով: