Մեծ տվիքս: Տեղադրող` Նուրի | Ավելացման ամսաթիվ` 26 Jun 2010 Բաղադրությունը:

Կառամելի համար`

1 տուփ խտացրած կաթ,
125 գր. կարագ,
30 գր. մեղր:

Խմորի համար`

200 գր. ալյուր,
100 գր. շաքարավազ,
100 գր. կարագ:


200 գր. ցանկացած տեսակի շոկոլադի սալիկ:

Պատրաստման եղանակները:

Կառամելի պատրաստման համար բոլոր բաղադրամասերը միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Եփել այնքան միչև խառնուրդը կստանա կառամաելի գույն:

Խմորի համար, կարագը և շաքարավազը միասին լավ հարել, ավելացնել ալյուրը և կրկին խառնել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:

Գլազուրի համար շոկոլադե սալիկը դնել կաթսայի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, կարող եք մի քիչ ջուր լցնել, որ հեշտ հալչի:

Երբ այս ամենը սառչեն, խմորի վրա քսել կառամելը, այնուհետև վրան գլազուր անել: Բարի ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: