Թխվածք Հրաշալի

Թխվածքներ · Լուիզա · 2010-04-24
Թխվածք Հրաշալի

Բաղադրությունը

Խմոր

6 ձու,
200 գր. շաքարավազ,
250 գր. մայոնեզ,
1 տուփ խտացրած կաթ,
500-550 գր. ալյուր
2 թեյի գդալ սոդա:

Կրեմ
700 գր. թթվասեր
200 գր. շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մայոնեզը, այնուհետեվ խտացրած կաթը և շարունակել հարելը: Ավելացնել սոդան և ալյուրը այնքան, որ ստացվի ոչ խիտ խմոր: Խմորը բաժանել 4 մասի:

Կաթսան պատել ձեթով և բարակ շերտով ավելացնել խմորը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 20-25 րոպե:

Կրեմ: Թթվասերին ավելացնել շաքարավազը և լավ հարել:

Յուրաքանչյուր շերտին ավելացնել կրեմը և տարածել այն: Թխվածքը կարող եք զարդարել շոկալադով, նախապես այն քերիչով անցկացրեք և թխվացքը պատեք շոկոլադով: