Բաունտի: Տեղադրող` Նուրի | Ավելացման ամսաթիվ` 29 Jun 2010 Բաղադրությունը:

200 մլ. սլիվկա 20 %,
200 գր. կոկոսի փաթիլներ,
300 գր, կաթնային շոկոլադ,
85 գր. շաքարավազ,
50 գր. կարագ:

Պատրաստման եղանակները:

Սլիվկան, շաքարավազը և կարագը հալեցնել մարմանդ կրակի վրա, բայց չթողնել, որ եռա: Կրակից վերցնելուց հետո ավելացնել կոկոսի փաթիլները: Այս խառնուրդը լցնել սինի մեջ, լավ հարթեցնել և դնել սառնարանում 1 ժամ: Այնուհետև դուրս հանել սառնարանից, կտրատել հավասարապես և նորից դնել, որ սառչի 5-6 ժամ: Շոկոլադը մանրացնել լցնել ափսեի մեջ և ափսեն դնել եռացող ջրի վրա, որպեսզի շոկոլադը հալչի:
Բատոնները դուրս հանել սառնարանից և թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև նորից դնել սառնարան 1 ժամ: Մատուցել սառը վիճակում: Բարի ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: