Շոկոլադե թխվածք: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 1 Jul 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`

1 ձվի դեղնուց,
5 ճգ. կակաո,
1 բաժակ շաքարավազ,
150 գր, կարագ,
250 գր. ալյուր,
1 ճգ. թթվասեր կամ ջուր,
կես թգ. սոդա,
մի քիչ վանիլին, մի քիչ աղ:

Կրեմի համար`

500 գր. թթվասեր,
3 ճգ. կակաո,
1 բաժակ շաքարավազ,
վանիլին:

Գլազուրի համար`

4 ճգ. կակաո,
5 ճգ. շաքարավազ,
4 ճգ. թթվասեր,
վանիլին:

Պատրաստման եղանակները:

Խմորի համար կարագը քերիչով անցկացնել, ավելացնել դեղնուցը, կակաոն, շաքարավազը, թթվասրը, վանիլինը, աղը և լավ խառնել: Այնուհետև ալյուրի հետ խառնել սոդան և լցնել խմորի վրա և շարունակել խառնելը: Այն բաժանել 3 մասի:
Յուրաքանչյուր խմորը գռտնակով բացել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:
Կրեմի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և դնել սառնարանում, որպեսզի մի քիչ սառչի:

Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, դնել մարմանդ կրակի վրա, եփել մինչև եռալը:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: