Սենդվիչ հավի կրծքամսով: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

4 հատ կլոր բուլկի հացեր,
200 գր. հավի կրծքամիս,
150 գր. լոլիկ,
1 տուփ պահածոյացված գարուխ,
100 գր. պանիր,
հազար,
պղպեղ, աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները:

Նախապես հավի կրծքամիսը խաշել, այնուհետև մանր կտրատել, կտրատել նաև լոլիկը եվ լցնել հավի կրծքամսի վրա, այս ամենին ավելացնել գարուխը: Համեմել պղպեղով, աղով: Վերջում ավելացնել մայոնեզը:
Պանիրը քերիչով անցկացնել: Բուլկիները բաժանել 2 մասի, ներսի մասը փորել և ներսում դնել նախապես պատրաստված բաղադրամասը: Վրան լցնել պանիր, իսկ պանիրի վրա դնել հազարը և փակել այն բուլկու մյուս կտորով: Սենդվիչը կարող եք հյուրասիրել տաք կամ սառը վիճակում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: