Բլինչիկ Պարկ

Նախուտեստներ · Լիաննա · 2010-04-24
Բլինչիկ Պարկ

Բաղադրությունը

8-10 բլինչիկ,
ֆարշը ըստ ճաշակի,
300 գր. լոլիկ,
150 գր. սոխ,
կանաչ սոխ,
ձեթ,
պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղեվազրկել և պատառաքաղով տրորել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե: Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել այն, որ սառչի:
Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով: